Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել` հերքելով ԼՂ հակամարտության վերաբերյալ Բաքվում ԻԻՀ դեսպանին վերագրված հայտարարությունները, որոնք տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի զավթած 800 հա տարածքի շուրջ հնչող տեսակետը, թե այն մարտավարական և ռազմավարական էական նշանակություն չունի, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել։ Հետաքրքիր է, ինչպե՞ս այն կընկալվի միջազգային դիվանագիտական դաշտում։
Հունիսի 2-ին` ժամը 09:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող` 1997թ. ծնված Խորեն Դերենիկի Հարությունյանը:
Ղարաբաղի հարցով երկու տասնամյակ տևող բանակցությունները նշանակալի ոչնչի չհանգեցրին, իսկ քառօրյա պատերազմը խարխլեց համապարփակ լուծում գտնելու հույսը, օրինականացրեց ուժի կիրառումը՝ գրում է Washington Post-ը:
Այսօր ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է ՀՀ ՊՆ զինկոմիսարիատներից մեկի աշխատակիցը, կոչումով փոխգնդապետ: Այլ մանրամասները կներկայացնենք հաջորդիվ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնացել է հանգիստ`բացառությամբ հարավային և արևելյան ուղղություններում հակառակորդի կողմից հրաձգային զինատեսակներից արձակված հատ ու կենտ կրակոցների:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նախօրեին հայտարարել է, որ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը մշտապես եղել է Բաքվի գերակա խնդիրներից մեկը։
Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում...